Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մի օր ժողովուրդը «փաթթած կունենա » շմայսներին

Մի օր ժողովուրդը «փաթթած կունենա » շմայսներին
10.01.2014 | 13:53

Շմայս անունով Առաքել Մովսիսյանը հերթական անգամ փայլել է իր լկտիությամբ: Կայքերից մեկին նա ասել է, թե «փաթթած» ունի բոլորին ու շաղ տվել կեղտոտ բառապաշարի «գոհարները»: Իսկ ո՞վ է առհասարակ, Շմայսը, որ կարծիք է հայտնում բոլորի մասին` յուրօրինակ ոճով ու սեփական անձի ոչնչության բարձունքներից: Ի դեպ, ԱԺ պատգամավորներից նա առաջին ՀՀԿ-ականը չէ, ով իրեն արտոնյալ է զգում մարդկանց աջուձախ հայհոյելու հարցում, ոչ էլ, կարծում եմ, վերջինը կլինի, քանի դեռ նմանների վարքագիծը պաշտպանություն է գտնում իշխող կուսակցության ղեկավարության կողմից: ՀՀԿ-ն երկրի խորհրդարանի արտոնագիր է տվել մի շարք մարդկանց, ովքեր նույնիսկ սեփական անուն-ազգանունը անսխալ գրել չգիտեն, ովքեր մի քանի դասարանի կրթություն ունենալով նույն Շմայսի բառապաշարով` կայֆեր են անում որտեղ ասես, ովքեր ՀՀ ԱԺ մանդատը պարզապես ապականում են իրենց կենսակերպով: Շմայսն իր վարքագծով վիրավորում է ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը, նա խեղաթյուրում է պատգամավոր ասվածի մասին հասարակության պատկերացումները, նա պարզապես արհարմարհում է երկրի օրենքները: Ինչու՞ է ներվում նրան այս ամենը: Ինչու՞ է ներվում Լֆիկ Սամոյին, Նեմեցին, մեկելին, մյուսին: Ինչու՞ են ԱԺ դռները բացվում այս կատեգորիայի մարդկանց համար: Ի վերջո, մի օր հասարակությունը կարող է ոտքի կանգնել և անցնել շմայսների ու նրանց հովանավորյալների վրայով: Մեր ժողովրդի համբերության բաժակը երկար է լցվում, բայց դատարկվելու ընթացքը նույն հանդարտությամբ չի տեղի ունենում: Այն միանգամից է պարպվում` հրաբուխի պես: ՀՀԿ-ն դրա մասին մտածե՞լ է:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2816

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ